Բացահայտեք Հայկական
Խոհանոցի Համերը

Դեպի ճաշացանկ

Արարատ Ռեստորանի Մասին

Szef Kuchni Artak

Ռեստորանի հիմնադիր ու տնօրեն Արտակ Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում և 30 տարի առաջ տեղափոխվել Լեհաստան։ Գաստրոնոմիայի ոլորտում աշխատում է 1986 թվականից ի վեր։ Մասնագիտացած է հիմնականում հայկական և լեհական խոհանոցների մեջ։ Լեհաստանում նա սկսել է իր գաստրոնոմիայի արկածները 1991 թվականին՝ Ադամ Գեսլերի «Krokodyl» ռեստորանում։ 1992 թվականին դարձել է «Zorba» ռեստորանի խոհարար, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել և արժանացել բազմաթիվ պատվոգրերի։ 1994 թվականին նա հիմնեց իր սեփական ռեստորանը նախկին «Վիլենսկի» հյուրանոցում: 1995 թվականին «Պրագա» հյուրանոցում հիմնել է երկրորդ ռեստորանը, որտեղ հայկական ուտեստները ներմուծվել են ճաշացանկ։ 2009 թվականին նա ռեստորաններ է բացել Վարշավայի Պրագայի շրջանում, որտեղ մատուցել է լեհական և հայկական խոհանոցների ճաշատեսակներ։ 2013 թվականին Մագդա Գեսլերի «Խոհանոցային հեղափոխություններից» հետո ռեստորանը տեսողական կերպարանափոխության ենթարկվեց, փոխվեց նաև ճաշացանկը։ «Արարատ» ռեստորանը այսուհետ մասնագիտացած է միայն հայկական խոհանոցի վրա: Արտակի մատուցած ճաշերը բազմիցս արժանացել են խոհարարական քննադատների ճանաչմանը, ինչը երևում է մամուլում առկա պատվոգրերի ու հոդվածների քանակից։

Ինչու՞ Արարատ

Արտակը ռեստորանը կոչել է Արարատ լեռան պատվին։ Լեռան անունը գալիս է Արաից՝ բրոնզի դարաշրջանի աստվածից։ Արան մահվան և վերածննդի աստվածն էր։ Նրա պատվին լեռն անվանվել է «մեռած» ձմռան և «կենդանի» գարնան միջև լանջերին տեղի ունեցող փոփոխությունների պատճառով։ Աստվածաշնչում Արարատ լեռը նշվում է որպես Նոյյան տապանի հանգստավայր Ջրհեղեղից հետո։

Մագդա Գեսլերը Արարատում

Մեր ռեստորանը (նախկինում՝ «Tawerna») մասնակցել է «Խոհանոցային հեղափոխություններին»։ Տիկին Մագդայի այցից հետո ոչ միայն փոխվել է դեկորն ու ուտեստների մատուցման ձևը, այլև հայտնվել են նոր ուտեստներ։ Հատուկ ուշադրության է արժանի ռեստորանատիրոջ հալվա պաղպաղակը։

Մեր ռեստորանի դրվագը կարող եք դիտել այստեղ։

Միջոցառումներ

  • Մեր ռեստորանում հնարավոր է նաև կազմակերպել հատուկ միջոցառումներ մինչև 60 անձանց համար։ Մենք կազմակերպում ենք ամեն տեսակի արարողություններ, այդ թվում՝ ծննդյան տարեդարձեր, անվանական տոներ, կնունքներ, հաղորդություններ և աշխատանքաին միջոցառումներ: Զարմացրեք ձեր հյուրերին հայկական ավանդական խոհանոցի էկզոտիկ ուտեստներով։ Ձեզ անհրաժեշտ է մարզային ուտեստներով լի տոնակատարությու՞ն: Ի՞նչ-որ հատուկ պատվեր երեխայի համար: Ապա մենք հրավիրում ենք ձեզ մեզ մոտ: Անմոռանալի հիշողությունները երաշխավորված են:

  • Մանրամասները քննարկելու և հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարներով՝
    • 780 089 007
    • 601 206 143
    կամ
    • markosyan@wp.pl
    էլեկտրոնային հասցեով,
    ինչպես նաև
    Facebook,
    Instagram.
    սոցյալական կայքերով։

Աշխատանքային ժամերը՝
Երկ. - Ուրբ.: 12:00 - 22:00
Շաբ. - Կիր.: 13:00 - 22:00


Տեղեկություն և ամրագրում:
780 089 007
601 206 143
markosyan@wp.pl

ul. Czerniakowska 58, 00-717 Warszawa
Dolny Mokotów
Հասանելիություն հասարակական տրանսպորտով՝
Տրամվայ և Ավտոբուս
Ռեստորանին կից առկա է նաև ավտոկայանատեղ։